Արտաքին 5 տարի առաջ - 17:33 31-07-2021

Ֆրանսիայում սկսվել են զանգվածային ցույցեր՝ ընդդեմ COVID-19-ի պարտադիր պատվաստման

Ֆրանսիայի քաղաքացիները, հանդես գալով կորոնավիրուսային վարակի պարտադիր պատվաստման դեմ, դուրս են եկել երկրի փողոցներ: Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը:

Նշվում է, որ Փարիզում բողոքի չորս երթ է հայտարարվել, և դրանց մասնակիցներն արդեն սկսել են ժամանել նախապես հայտարարված վայրեր:

Քաղաքի բնակիչներն իրենց երթը սկսել են ժամը 14.00-ին (Երևանի ժամանակով՝ 15.00-ին), մետրոյի Վիլյե կայարանում, և շարժվել դեպի Բաստիլի հրապարակ, այնուհետև նրանք պետք է անցնեն Ելիսեյան դաշտերի կողքով: Ելիսեյան դաշտերում երթերի արգելքի պահպանմանը հետևում են ոստիկանության բազմաթիվ ջոկատներ՝ մոտ 3 հազար ոստիկան և ժանդարմ:

Եվս երկու երթ, նախնական ծրագրի համաձայն, կմիանան Լուվրի շրջանում և կուղղվեն դեպի Ֆրանսիայի սոցիալական հարցերի և առողջապահության նախարարության շենք:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այսօր երկրի քաղաքների փողոցներ դուրս կգա մինչև 160 հազար մարդ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը