Արտաքին 5 տարի առաջ - 17:02 31-07-2021

Amazon-ը ստացել է ռեկորդային տուգանք՝ տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար

Amazon ընկերությունը տուգանվել է 746 միլիոն եվրոյով՝ առանց հուսալի պաշտպանության անձնական տվյալների մշակման համար: Տուգանքը կազմվել է Լյուքսեմբուրգի Տվյալների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից: Սա բիզնեսի խոշորագույն տուգանքներից մեկն է Եվրոպայում:

Ինքը՝ Amazon-ը, հայտարարել է, որ պատժամիջոցների վերաբերյալ որոշումն անհիմն է: Տվյալների ոչ մի արտահոսք չի եղել, և ոչ ոք դրանք չի փոխանցել երրորդ կողմին: Հետևաբար ընկերության ներկայացուցիչները կվիճարկեն տուգանքը:

Եվրամիության կանոններով՝ անհրաժեշտ է անձի համաձայնությունը հարցնել նրա անձնական տվյալների օգտագործման համար՝ մինչև դրանց մշակումը սկսելը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է