Արտաքին 5 տարի առաջ - 19:03 29-07-2021

Թուրքիայում անտառային հրդեհները հասել են Մարմարիս

Թուրքիայում այսօր՝ հուլիսի 29-ին, անտառային տարածվել են դեպի Մարմարիս հանգստավայրի բնակելի տարածքներ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:

Հրդեհը լայն տարածում է ունեցել, մեծ թվով հրշեջների ջոկատներ ու ուղղաթիռներ են ուղարկվել աղետի գոտի: Հրդեհի՝ բնակելի թաղամասերին մոտ լինելու պատճառով անձնակազմը և զբոսաշրջիկները տարհանվել են հյուրանոցներից:

Մուղլայի նահանգապետ Օրհան Թավլին ասել է, որ մոտակա նահանգներից ժամանել են ուժեղայիններ։ Պետական ​​մարմիններն ու աշխատակիցները փորձում են վերահսկել կրակը: Բնակիչները տարհանվում են անհրաժեշտ վայրերը:

Ազգային պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մարմարիսում անտառային հրդեհի դեմ պայքարին աջակցում են անձնակազմը և տրանսպորտային միջոցները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Մուղլա նահանգի հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ, որոնք բռնկվել են հայտնի Մարմարիս հանգստավայրի մոտ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է