Արտաքին 5 տարի առաջ - 09:07 28-07-2021

Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են գազի փոխանակման շուրջ

Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել բնական գազի սեզոնային փոխանակման վերաբերյալ: Համապատասխան պայմանագիրը ստորագրել են «Գազպրոմը» և «Ազերկոնտրակտը», հայտնում է Բաքվում գտնվող Report լրատվական գործակալությունը:

Պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստան գազ է մատակարարելու ամռանը, իսկ Ռուսաստանի Դաշնությունը նույն ծավալի գազ է տրամադրելու Ադրբեջանին ձմռանը: Ըստ «Ազերկոնտրակտ» ընկերության՝ մատակարարվող գազի ծավալը կախված է լինելու ամռան ամիսներին հանրապետությունում գազի արտադրության և սպառման մակարդակից:

Հաղորդվում է, որ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թ.: Ադրբեջանական կողմից համապատասխան ծավալների արտադրանք ստանալու և ուղարկելու առումով համաձայնագրի տեխնիկական իրականացումը կատարելու է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR):

«Համաձայնագիրը կողմերին հնարավորություն է տալու լավագույնս օգտագործելու իրենց նավթագազային ենթակառուցվածքները: Երկրում կապույտ վառելիքի արագ աճի ֆոնին Ադրբեջանը հնարավորություն է ստանում պահպանելու իր բնական գազի լրացուցիչ ծավալները ձմռանը, երբ երկրի ներսում սպառման մակարդակը զգալիորեն բարձրանում է»,- հաղորդում է «Ազերկոնտրակտը»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է