Արտաքին 5 տարի առաջ - 18:52 27-07-2021

Թուրքիան չի ընդունի փախստականների նոր հոսք. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը, ի պատասխան Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հնչեցրած հայտարարության, նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում տուժողի կարգավիճակում հայտնվել տարածաշրջանային զանգվածային միգրացիոն ճգնաժամի պատճառով: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Բիլգիչը գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլերի այն խոսքերի առնչությամբ, որում Թուրքիան մատնանշվում էր որպես լավագույն վայր աֆղանստանցի փախստականների համար։

Թուրք պաշտոնյան հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Նախևառաջ Թուրքիան Աֆղանստանին հարևան երկիր չէ, ինչպես հայտարարել է կանցլեր Կուրցը: Փոխանակ շեշտը դնելու համաշխարհային օրակարգում հայտնված անօրինական միգրացիայի խնդրի լուծման համատեղ ջանքերի և համագործակցության վրա՝ «ներգաղթյալները չպետք է գան այստեղ, այլ պետք է ուրիշ տեղ գնան» մակարդակի հայտարարությունները եսասիրական են և օգուտ չեն բերում ոչ մեկին»:

Թանժու Բիլգիչը շեշտել է նաև, որ Թուրքիան չի պատրաստվում իր վրա վերցնել տարածաշրջանային զանգվածային միգրացիաների հետևանքների պատասխանատվությունը։ Ըստ նրա ձևակերպման՝ Թուրքիան Եվրամիության սահմանների պահնորդը չէ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում