Ներքին 5 տարի առաջ - 19:43 25-07-2021

Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը գիտակցության է եկել

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS. am-ի լրագրողին հայտնել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Փառք Աստծո, արդեն գիտակցության է եկել, խոսում է, բժիշկների ասելով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է նա` նշելով, որ Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը:

Հարցին, թե ինչ հանգամանքներում է Արմանը վիրավորում ստացել, Գուրգեն Աթասյանն ասել է, որ այդքան էլ մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի, որ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև մարտ է տեղի ունեցել և այդ ընթացքում էլ մեր կողմից 3 զինծառայող է վիրավորում ստացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից