Ավելին 5 տարի առաջ - 15:46 25-07-2021

Գիտնականները նշել են, թե որ կենդանիներն են վարակվում կորոնավիրուսով

Աշխարհի մի քանի համալսարանների գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, թե որ կենդանիներն են ամենայն հավանականությամբ վարակվում SARS-CoV-2 կորոնավիրուսով: Պարզվել է, որ կապիկներն ու կատուների ընտանիքի ներկայացուցիչներն առավել զգայուն են այս հիվանդության նկատմամբ: Հետազոտության արդյունքները հասանելի են Emerging Infective Diseases ամսագրում:

Ընդհանուր առմամբ հետազոտվել է 12 կաթնասուն: Դրանք ռեզուս մակակներն են, կատուները, շները, խոզերը, նապաստակները, այծերը, խոշոր եղջերավոր անասունները, լամաները, ուղտերը և չղջիկների երկու տեսակ: Քանի որ այս դեպքում կենդանիների վրա կատարված փորձերը վտանգավոր են, գիտնականները հետազոտել են նաև նրանց շնչառական տրակտի բջիջները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կատուների և կապիկների մոտ հիվանդության լիարժեք զարգացումն անհնար է: Չնայած այս կենդանիները կարող են վարակվել:

Հետազոտությունն իրականացրել են Շվեյցարիայի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի և Բեռնի համալսարանի վիրուսաբանության և իմունոլոգիայի ինստիտուտի գիտնականները՝ Գերմանիայի և Կոստա Ռիկայի կենսաբանների հետ միասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում