Արտաքին 5 տարի առաջ - 09:06 22-07-2021

Կիպրոսը չի կարող ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնել առանց Թուրքիայի համաձայնության. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնել առանց Անկարայի համաձայնության: Այս մասին թուրք առաջնորդը լրագրողներին ասել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցից հետո:

«Կիպրոսի վերաբերյալ ցանկացած բանակցություն, առանց կիպրոսցիների օրինական իրավունքները երաշխավորելու, դատապարտված է ձախողման: Դա ուղղակի ժամանակի կորուստ է: Քանի Թուրքիան իր համաձայնությունը չի տվել, Հարավային Կիպրոսը չի կարող մտնել ՆԱՏՕ»,- նրա խոսքերը մեջբերում է Anadolu Agency-ն:

Ըստ Էրդողանի՝ Անկարան Կիպրոսին առաջարկել է «բաժանել ջրային ռեսուրսները և այդ նախագիծն անվանել «Խաղաղության աղբյուր», բայց հակառակ կողմը մերժել է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը