Արտաքին 5 տարի առաջ - 19:08 21-07-2021

ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժությունները տասներորդ անգամ անցկացվելու են Վրաստանում

Հուլիսին Վրաստանում արդեն տասներորդ անգամ տեղի կունենա ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժությունը:

Զորավարժությունների կարգախոսն է՝ «Ուժ՝ գործընկերության մեջ»: Ամառային զորավարժություններին, որոնք անցկացվելու են հինգ ուսումնական հենակետերում, մասնակցելու են 15 անդամ երկրներ և Դաշինքի գործընկերները:

Ըստ «Նովոստի-Գրուզիա» գործակալության՝ զորավարժությունները կսկսվեն հուլիսի 26-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 6-ը: Զորավարժություններին մասնակցող տարբեր երկրներից ժամանած անձնակազմը և ռազմական տեխնիկան արդեն սկսել են Վրաստան ժամանել օդային և ծովային ճանապարհով:

Ըստ Վրաստանի ՊՆ-ի ՝ OBIRIX բեռնանավը Փոթիի նավահանգիստ է բերել ԱՄՆ 173-րդ օդուժի հետևակային բրիգադին և 18-րդ ռազմական ոստիկանության բրիգադային պատկանող զրահապատ արտաճանապարհային մեքենաներ (HMMWV Hummers), ինչպես նաև լոգիստիկայի համար անհրաժեշտ սարքավորումներ: Բեռն առաքվել է Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից:

ԱՄՆ-ի զինվորականները ժամանելու են Վրաստան՝ մասնակցելու օդային զորավարժություններին և կտեղակայվեն զորավարժությունների վայրերում՝ Սենակիում, Օրֆոլոլոյում և Վազիանիում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը