Ավելին 5 տարի առաջ - 22:51 28-06-2021

Քվենթին Տարանտինոն կհեռանա կինոյից՝ իր տասներորդ ֆիլմից հետո

Հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է կինոյից հեռանալու մասին՝ իր տասներորդ ֆիլմը նկարահանելուց հետո: Այս մասին նա խոսել է Real Time with Bill Maher երեկոյան շոուի շրջանակներում, որից մի հատված հրապարակվել է YouTube- ում:

Կինոռեժիսորը հայտարարել է, որ մտադիր է նկարահանել իր վերջին՝ տասներորդ ֆիլմը: Թե ինչի մասին է լինելու հաջորդ ժապավենը, Տարանտինոն չի պատմել: Այնուամենայնիվ,, նա խոստովանել է, որ կցանկանար ստեղծել իր լիամետրաժ «Կատաղած շներ» դեբյուտի ռիմեյքը, բայց անմիջապես երկրպագուներին հավաստիացրել է, որ պարզապես բարձրաձայն մտածում է:

58-ամյա Տարանտինոյի խոսքով՝ թոշակի անցնելու իր որոշումը պայմանավորված է նրանով, որ ժամանակի ընթացքում «ռեժիսորներն ավելի լավը չեն դառնում»: Նա նաև նշել է, որ իր կինոկարիերան երկարատև է եղել, իսկ գաղափարներն ամբողջությամբ իրականացվել են:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է