Արտաքին 5 տարի առաջ - 17:24 19-07-2021

Բաթումում տեղի է ունեցել  Սալոմե Զուրաբիշվիլիի և Շառլ Միշելի հանդիպումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաթումում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

«Այսօր շատ կարևոր օր է Վրաստանի եվրոպական ապագայի համար: Ես երախտագիտություն եմ հայտնում Եվրոպական խորհրդի նախագահին դրանում մասնակցության համար»,- գրել է Զուրաբիշվիլին իր Twitter-ում և հավելել, որ դա հզոր ազդանշան է իրենց առաջընթացի և զարգացման համար. «Ազդանշան, որը, չնայած բոլոր մարտահրավերներին, մնում է անփոփոխ»:

Թե ինչի մասին են խոսել Միշելն ու Զուրաբիշվիլին՝ հայտնի չէ, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն: Ենթադրաբար, հիմնական թեման եղել է համաձայնագրի կիրարկումը, որը ստորագրվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմության միջև՝ Եվրախորհրդի նախագահի հովանու ներքո:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում