Ներքին 5 տարի առաջ - 12:32 18-07-2021

Հուլիսի 16-17-ը ԱԻՆ-ը 16 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 16-ից 17-ը 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, հրդեհներ են բռնկվել.

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Շահումյան գյուղում՝ 7 հա,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 4․5 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1500 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 10000 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 8 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1․1 հա, Արին գյուղում՝ 3 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 200 քմ, Բերդ քաղաքում՝ 3 հա։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա մակերեսով վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում