Մամուլ 5 տարի առաջ - 11:15 17-07-2021

Փորձություն և պայքար. Հրապարակ

«Իհարկե, լավ է, երբ մարդն առողջ է, անփորձանք, հաջողակ, բայց պետք է միշտ հիշել, որ բանտը, հիվանդությունն ու փորձանքն էլ մարդու համար են։ Պարզապես այդ փորձություններից ամեն մեկին չի հաջողվում անվնաս դուրս գալ և մարդ մնալ։ Ոմանք կոտրվում են, ոչնչանում, ստորություններ անում, վախից գնում անթույլատրելի արարքների, կորցնում ապրելու կամքը։ Իսկ ոմանք ուժեղացած, երկրորդ շնչառություն ստացած են դուրս գալիս։

Կկարողանա՞ արդյոք հայ ժողովուրդը 2020-ի սոսկալի պատերազմից, կորուստներից, հոգեկան ու ֆիզիկական ցավից ազատագրվել, հաղթահարել պարտության նվաստացումն ու վերագտնել ապրելու, արարելու կամքը, հայտնի չէ։ Կկարողանա՞ն արդյոք սյունյաց տղամարդիկ, որոնք չեն նահանջել թշնամու առաջ, չեն վախեցել հակառակորդի գնդակից, նենգ իշխանությունների և ստորաքարշ իրավապահների հետ անհավասար պայքարում հաղթանակած դուրս գալ, մարդ մնալ ու չկոտրվել։ Ի վերջո, նման փորձությունների մարդիկ ենթարկվել են բոլոր ժամանակներում։

Շատ ավելի ծանր զրկանքներ են կրել, ավելի դաժան ռեժիմների ու անհաղթահարելի արգելքների դեմ են պայքարել։ Երբեմն հաղթել են, ու շահել են մարդկությունը, առաջադիմությունը, դեմոկրատիան։ Իսկ երբեմն զոհվել են, կյանքն ավարտել զնդաններում ու աքսորում, կոտրվել ու անհետացել են ասպարեզից։

Մեր ազգը թեև ամեն զրկանքի դիմացող է, ամեն ինչի հետ հաշտվող ու հարմարվող, սակայն երկարատև պայքարի, որպես կանոն, ունակ չէ։ Մեզանում նաև անհատ-հերոսների պակաս է եղել մշտապես։ Մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն լուսավորչի, առաջամարտիկի, սեփական անձով ճանապարհ հարթողի առաքելությունը և իրենց ետևից կտանեն հասարակությանը։ 2018-ին ունեինք առաջնորդ, որի հետևից գնացինք, հիմա եկել է նոր առաջնորդի և նոր պայքարի ժամանակը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում