Արտաքին 5 տարի առաջ - 21:19 14-07-2021

Լատվիան կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր համակարգ է ներդրել

Լատվիայի իշխանությունները իրենց քաղաքացիների համար ներդրել են COVID-19-ի պատվաստման պարտադիր համակարգ: Նրանց, ովքեր հրաժարվում են կատարել այս պահանջը, գործատուներն իրավունք ունեն աշխատանքից ազատել 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:

Ինչպես հաղորդում է «Sputnik Ближнее Зарубежье» հեռուստաալիքը, պատվաստումը պարտադիր կլինի կրթության, ինչպես նաև բժշկության և առևտրի ոլորտների աշխատակիցների համար: Այն նաև տարածվելու է «վարակի մեծ ռիսկի խմբում գտնվող» բոլոր քաղաքացիների վրա:

Միևնույն ժամանակ, Լատվիայի բնակիչներին կորոնավիրուսի դեմ բավարար քանակությամբ պատվաստանյութեր տրամադրելու համար Ռիգան հաստատել է դրանք գնելու պատրաստակամությունը առաջիկա երկու տարվա ընթացքում: Վերջին տվյալների համաձայն՝ Լատվիայի բնակիչների մոտ մեկ երրորդը ամբողջությամբ պատվաստված են կորոնավիրուսի դեմ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին