Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:01 11-07-2024

Որ 3 քաղաքներում է Թելսելը տրանսպորտային համակարգ ներդրել. պետական մրցույթի խութերը

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն ինչ մետրոյում "թելսելի app կամ հերթ" երկընտրանք է, ասի մի հատ նայեմ, թե բա ո՞նց այդպես եղավ։
Իսկ եղավ այսպես։ Ուրեմն Երևանի քաղաքապետի 2022թ․ նոյեմբերի 8-ի "3832-Ա" որոշման [1] (այս և հաջորդ բոլոր հղումները մեկնաբանություններում) հիման վրա նույն օրը հայտարարվում է "Հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ"[2]։ Մրցույթի կանոնակարգի[3] համաձայն մասնակցել ցանկացողները պիտի հրապարակման պահից 10 օրվա ընթացքում ներկայացնեին մրցութային փաթեթ։ Իսկ այ հրապարակման տեքստում նշվում է 30-օրյա ժամկետ։ Լավ, ենթադրենք հասկացել են, որ 10 օրը քիչ է, դարձրել են 30։ Չնայած՝ իմ համեստ կարծիքով միլիոնանոց քաղաքի տրանսպորտային միասնական տոմսային համակարգի մրցութային փաթեթի համար 30 օրն էլ է քիչ։ Ինչևէ։

Մրցույթին մասնակցելու համար սահմանվել են նաև որոշակի պահանջներ[4]։ Դրանց թվում նշվում է, թե մասնակիցը պիտի վերջին 5 տարում առնվազն առնվազն 200 շարժակազմով առնվազն 3 քաղաքում նման համակարգ ներդրած լինի։ Տեղադրվող սարքավորումները պիտի ունենան VISA, MasterCard, ARCA արտոնագրեր, ապահովեն անհպում (NFC) վճարման հնարավորություն Apple Pay, Google Pay, Samsung Pay և այլ վճարային հավելվածներով: Բացի այդ տոմսերը պիտի հնարավոր լինի ձեռք բերել նաև կանխիկ ու առցանց տարբերակներով, բանկային քարտերով, հեռախոսային հավելվածով, տերմինալներով, աբոնենտային քարտերով․ մի խոսքով, բնության մեջ գոյություն ունեցող բոլոր հնարավոր տարբերակներով։ Այս ամենից իրականացված է միայն Թել-Սելի հեռախոսային հավելվածը ու Թել-Սելի տերմինալներով վճարելը։ Հեռախոսային հավելվածին կարող ես նաև բանկային քարտ կցել կամ էլ տեղում բանկային հաշիվ բացել երկու կոնկրետ բանկում։

Ի դեպ, GooglePlay-ում հեռախոսային հավելվածի գնահատականը 3.3 է՝ հիմնված մոտ 8000 կարծիքի վրա, ինչը մի տեսակ կասկածներ է առաջացնում հավելվածի որակի մասով։

Տեխնիկական պահանջներում ոչինչ չի ասվում, թե օպերատորը ուղևորից ի՞նչ անձնական տվյալներ իրավունք ունի պահանջել։ Նաև չի հստակեցնում, թե ովքեր իրավունք ունեն հասանելիություն ունենալ ուղևորի այս կամ այն տվյալներին, ինչպես նաև չի ասվում, թե ֆիզիկապես որտեղ պիտի պահվեն այդ տվյալները։ Այդ ամենը թողնված է օպերատորի հայեցողությանը։ Բայց նշվում է, որ օպերատորը պիտի բոլոր տվյալներն առնվազն 5 տարի պահի։ Էլի լավ է, որ գոնե գաղտնագրման պահանջներն ու ստանդարտները նշված են։

Միևնույն ժամանակ տեխնիկական պահանջներում նշվում է, որ տոմսերի վաճառքի համակարգը պիտի կարողանա հավաքել ինֆորմացիա ուղևորի բոլոր գործողությունների մասին և ունենա դրանք վերլուծելու գործիքակազմ։ Որպես նպատակ նշվում է խարդախությունների դեմ պայքարը, բայց այդ հավաքված տվյալների ոչ նպատակային գործածության մասով սահմանափակում նախատեսված չի։ Օրինակ՝ նշված է, որ համակարգը պիտի ստեղծի հաշվետվություններ ու վերլուծություններ ինչպես ընդհանուր ուղևորահոսքերի, այնպես էլ՝ առանձին ուղևորների վարքի մասին, բայց որևէ կերպ սահմանափակված չի, թե օրինակ՝ ուղևորի վարքի վերլուծությունն ուղևորից բացի էլ ում և ինչպես կարող է տրամադրվել։

Հիմա գանք բուն մրցույթին։ 2022թ․ դեկտեմբերի 22-ին հայտնի է դառնում, որ կայացած մրցույթում հաղթել է "Թել-Սելը"[5], որը մրցույթի միակ մասնակիցն էր[6]։ Ինձ շատ էր հետաքրքրում, թե այդ ո՞ր քաղաքներում է նախկինում "Թել-Սելը" նման համակարգեր ներդրել (հիշեցնեմ՝ դա մասնակցության պահանջներից էր)։ Նման տվյալներ ընկերության կայքում չգտա, բայց փոխարենը գոյություն ունի Գնումների պլանավորման և պայմանագրերի կառավարման (ԳՊՊԿ) կայք[7], որտեղ այդ ամենը պիտի լիներ։ Ցավոք սրտի՝ հենց այս մի "բաց, հրապարակային մրցույթի" վերաբերյալ տեղեկություններ ԳՊՊԿ կայքում գտնել ինձ չհաջողվեց։ Չկա ու վերջ։ Երևանի քաղաքապետարանի հայտարարած այլ բաց մրցույթներ կան, բայց այս մեկը՝ չկա։

Մեզ մնում է միայն համեմատել "Թել-Սելի" հաղթանակի մասին արձանագրությունը և "գնահատման չափորոշիչները"։ Շատ չմանրամասնեմ, բայց կարծես թե "Թել-Սելը" խոստացել է շատ չգովազդվել (այդ պարամետրով 1 միավոր է հավաքել), ֆինանսների մասով, հավանաբար, խոստացել է 1 շաբաթից ավել իր մոտ փողերը չպահել, բայց փոխարենը շատ բանկոմատներ տեղադրելու հնարավորություն է ուզել կայարաններում։ Ու նաև հնարավոր է, որ պայմանագրի ժամկետը 7 տարի է ուզել։ Եվ վերջապես "Թել-Սելը" խոստացել է կատարել 1.2 միլիոն եվրոյի ներդրում՝ տեխնիկական պահանջներին համապատասխան։

Բայց սա դեռ վերջը չի։ Էս կինոն պրիկվել էլ ունի»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ