Արտաքին 5 տարի առաջ - 12:18 14-07-2021

Իմունաբանը գնահատել է կորոնավիրուսի միանգամից երկու կամ երեք շտամով վարակվելու ռիսկերը

Վիրուսային ինֆեկցիաների կանխարգելման և բուժման գիտական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գեորգի Վիկուլովը պատմել է, թե հնարավո՞ր է արդյոք միաժամանակ վարակվել կորոնավիրուսի երկու կամ երեք շտամով, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Եվ ո՞վ կարող է արգելել վիրուսին տարբեր շտամներով օրգանիզմ մտնել: Ոչ ոք. հետևաբար, մարդու օրգանիզմում կարող է լինել միաժամանակ երկու կամ նույնիսկ երեք շտամ: Տեսականորեն դա հնարավոր է: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ այժմ «դելտա» շտամը գերակշռում է, իսկ մյուսներն ավելի քիչ են ի հյատ գալիս, սա ավելի շատ տեսական հավանականություն է»,- ասել է ինֆեկցիոնիստը:

Ըստ Վիկուլովի՝ միանգամից մի քանի տարբեր շտամներով վարակվելու հակում ունեն «իմունային խանգարումներ» կամ իմունային անբավարարություն ունեցող մարդիկ, օրինակ՝ քաղցկեղով հիվանդները, շաքարային դիաբետով հիվանդները, նյութափոխանակության խանգարումներ ունեցողները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է