Արտաքին 5 տարի առաջ - 16:28 13-07-2021

Չինացիները սկսել են բաժանել Լուսնից բերված հողի նմուշները

Չինացի գիտնականները պաշտոնապես սկսել են ուսումնասիրել լուսնային հողը, որը Երկիր է հասցվել 2020-ի վերջին «Չանե-5» առաքելության կողմից: Նմուշները գիտնականներին փոխանցելու արարողությունը տեղի է ունեցել Պեկինում: Ընդհանուր առմամբ 13 ազգային ինստիտուտների, որոնք մասնակցել են 31 գիտական ​​նախագծերի, փոխանցվել է 17,4764 գրամ հող:

Առաքելությունը մեկնարկել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին: 1976 թվականից ի վեր առաջին անգամ դեկտեմբերի 17-ին Երկիր է հասցվել շուրջ 1731 գրամ լուսնային նյութ: Մայիսի 31-ին հայտարարվել է, որ գիտնականները 85 հայտ են ներկայացրել 23 ինստիտուտներից՝ ներառյալ կրթության նախարարությունը, արդյունաբերության նախարարությունը և Գիտությունների ակադեմիան, որոնցից ընտրվել են լավագույնները:

Չնայած այն հանգամանքին, որ ընտրված բոլոր հայտերը չինական ինստիտուտներից են, Չինաստանի ազգային տիեզերական վարչությունն ընդգծել է, որ նմուշների ուսումնասիրության հարցում պատրաստ են միջազգային համագործակցության:

Գիտնականները նշել են, որ ավելի վաղ չինացի փորձագետները մասնակցել են նմուշների հետազոտության, որոնք բերել էին ամերիկյան «Ապոլլոն» առաքելությունները և վերցված էին ավելի հին լուսնային հատվածներից:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է