Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:09 13-07-2021

Փրկարար ծառայողների 35.5, իսկ ընդհանուր համակարգի 30 տոկոսն արդեն պատվաստվել է. նախարարի պաշտոնակատար

Անձամբ ծանոթանալ յուրաքանչյուրի աշխատանքի բնույթին, առաջին ձեռքից տեղեկանալ խնդիրների մասին և, ըստ անհրաժեշտության, տալ հանձնարարականներ, կամ երախտագիտություն հայտնել կատարված աշխատանքի համար:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը որոշել է հանդիպել ԱԻՆ ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Մեկնարկը տրվեց Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչություն այցով: Նախարարն աշխատանքային մի քանի հարցեր առաջ քաշեց, անձնակազմից հետաքրքրվեց մտահոգող խնդիրներից՝ նշելով, որ կառուցողական աշխատանքի կողմնակից է, պատրաստ է լսել յուրաքանչյուրի դիրքորոշումը: Բուժապահովման վարչությունը շարունակում է ծանրաբեռնված ծառայություն իրականացնել. ինտենսիվ կերպով ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Այսօրվա դրությամբ փրկարար ծառայողների 35.5, իսկ ընդհանուր համակարգի 30 տոկոսն արդեն պատվաստվել է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը