Միտք 5 տարի առաջ - 16:30 12-07-2021

Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։

Թվում է, թե շատ լավ է, որ Հայաստանը աշխարհի ամենամարդասեր երկիրն է, որ պատրաստ է իր վրա վերցնել մոտ 80 միլիոնանոց Իրանի և 1.3 միլիարդանոց Հնդկաստանի պատվաստման առաքելությունը, բայց երկու կարևոր հարց, ուղղված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին, Առողջապահության նախարարին և իրենց կառավարությանը։

1. Ինչո՞ւ ենք մենք արդեն տևական ժամանակ ստանձնել այլ երկրների քաղաքացիների պատվաստման առաքելությունը։ Փաստորեն մեր տնտեսական վիճակը մեզ թույլ է տալիս հոգ տանել և զբաղվել նաև այլ երկրների քաղաքացիների առողջությանբ։ Ում փայլուն միտքն է եղել այս որոշումը։

2. Ինչո՞ւ հենց հատկապես Հյուսիսային պողոտա։ Ինչո՞ւ է օտարերկրացիների պատվաստումն արվում հենց Երևանի կենտրոնում։ Ինչո՞ւ ոչ այլ վայրում, նույնիսկ այլ քաղաքում։ Այս ինչ ձգողական ուժ ունի այս պողոտան, որ հյուրերին տանում եք Հյուսիսային պողոտայով գլուխ գովալու, երեկոները անցկացնում պողոտայի սրճարաններում և ձեռքի հետ էլ վերածում եք հանրապետության թիվ 1 պոլիկլինիկայի։

Հիմա հասկանալի է, չէ՞, թե պատերազմի ժամանակ ինչպիսի վերաբերմունք է եղել առանցքային հարցերին։ Նույն կերպ է՞իք կազմակերպել Արցախի պաշտպանությունը, նույն կերպ է՞իք ղեկավարում պատերազմը, նույն կերպ ե՞ք պատրաստվում իրականացնել մեր երկրի սահմանազատումը, վարել բանակցություններ։

Ի վերջո չի կարելի բոլոր հարցերում լինել այսքան թափթփված, անկազմակերպ, անպատասխանատու»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում