Արտաքին 5 տարի առաջ - 18:21 09-07-2021

«Թալիբան»-ը պահանջում է չեղարկել բոլոր պատժամիջոցները շարժման դեմ

«Թալիբան»-ի դեմ պատժամիջոցները պետք է չեղարկվեն, սա եղել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության մաս: Այս մասին հայտարարել է Մոսկվա ժամանած «Թալիբան» արմատական ​​աֆղանական շարժման պատվիրակության ղեկավար Շահաբուդդին Դելավարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չնայած այն հանգամանքին, որ մենք հետևել ենք համաձայնագրին (ԱՄՆ-ի հետ 2020 թ.), մեր շարժման դեմ պատժամիջոցները չեն չեղարկվել, չեն կատարվել նաև այլ դրույթներ»,- ասել է Դելավարը Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել նախօրեին՝ հուլիսի 8-ին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է