Արտաքին 5 տարի առաջ - 18:47 07-07-2021

Նոր շտամների առաջացումը գերազանցում է պատվաստումների տեմպերը. ԱՀԿ

Կորոնավիրուսի նոր շտամները գերազանցում են պատվաստումների տեմպերը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը COVID-19-ի իրավիճակի հետ կապված ճեպազրույցի ժամանակ: Միջոցառումը հեռարձակվել է ԱՀԿ YouTube-ալիքով:

Նա հիշեցրել է, որ աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ արդեն մահացել է կորոնավիրուսից: ԱՀԿ ղեկավարը նշել է, որ պատվաստումների բարձր մակարդակով որոշ երկրներ աստիճանաբար թուլացնում են սահմանափակող միջոցները: Միաժամանակ, մյուս երկրներում նկատվում է հիվանդացության և հոսպիտալացման «կտրուկ աճ», ինչը սրվում է պետությունների միջև պատվաստանյութերի և դեղամիջոցների բաշխման անհավասարության պատճառով:

«Ներկայումս շտամները հաղթում են պատվաստանյութերի դեմ մրցարշավում՝ անհավասար արտադրության և բաշխման պատճառով, ինչը նույնպես սպառնում է համաշխարհային տնտեսության վերականգնմանը»,- ասել է Գեբրեյեսուսը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում