Ներքին 5 տարի առաջ - 15:13 07-07-2021

Նոր նախագիծը նպաստելու է կոռուպցիայի ծաղկմանը. Շուշան Դոյդոյանը՝ ԲՏԱ սկանդալային նախագծի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել նաև մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նախարարությունը հանդես էր եկել ևս մեկ նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր այլևս չհրապարակել օտարերկրյա գործուղումների նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհուրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը վստահ է, որ այս քայլով կոռուպցիայի զարգացման համար մեծ հնարավորություններ են ստեղծվում:

«Ստացվում է, որ այն ինչ բաց է եղել նախորդ կառավարության որոք, հիմա փորձ է արվում փակել: Նախ հայտարարում են, որ կոռուպցիայի դեմ պայքար են սկսում, որ խնդիրն առաջնահերթություն է, որ կառավարությունը պետք է գործի թափանցիկ, սակայն փաստացի շատ կարևոր ոլորտներին վերաբերող տեղեկատվությունը սահմափակվում է: Հարկ է նշել, որ 2016-2017 թվականներից մինչև օրս նմանօրինակ բովանդակությամբ տեղեկատվությունը բաց է եղել և հասանելի e-gov.am կայքում: Խոսքը երկու կարևոր ոլորտների մասին է՝ պաշտոնական գործուղումներ և մեկ անձից կատարված գնումները: Երկուսն էլ անընդհատ հանրային քննարկումների առարկա են եղել, և հենց այդ քննարկումների արդյունքում է, որ ոլորտը վերահսկվում է: Ահազանգեր են լինում չարաշահումների ու անօրինականությունների վերաբերյալ, կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս, քանի որ այստեղ հնարավորությունները շատ են, հետևաբար գայթակղություններն էլ: Սակայն այս ամենը լինում է հենց այն պատճառով, որ տեղեկատվությունը բաց է, և քաղաքացիական հասարակությունը կարողանում է հսկողություն իրականացնել պաշտոնյաների գործողություններ վրա: Հիմա մեզ ուզում են զրկել այդ մասին տեղեկություններ ստանալու, ոլորտը վերահսկելու ու չարաշահումները բացահայտելու հնարավորություններից: Այսինքն, գործընթացները լրիվ հակառակ ուղղությամբ են գնալու»,- նշում է Շուշան Դոյդոյանը և հավելում, որ նոր նախագիծը, միանշանակ, նպաստելու է կոռուպցիայի ծաղկմանը:

Դոյդոյանն ընդգծում է, որ Հայաստանը տվյալ ոլորտում բավականին մեծ ձեռքբերումներ ունի: «Այնպիսի տպավորություն է, որ տվյալ նախագծի հեղինակներն այլ երկրներից են, ասենք Բելառուս կամ Ադրբեջան, որտեղ հենց նման մոտեցումներն են գործում՝ փակենք, որ ամեն ինչ հարթ ու լավ լինի: Բայց մեր մոտ հակառակն է եղել մինչ օրս՝ բաց պահենք, որ վերահսկողությունը շատ լինի, որ դրական արդյունքներ ունենք, որ հանրության օգուտն ավելի մեծ լինի: Չեմ հասկանում, ով է եղել նախագիծ մշակողն ու ինչ դրդապատճառներ է ունեցել: Մի երկու պարբերությամբ, իհարկե, բացատրել են, թե որն է նպատակը. իբր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատերազմի ընթացքում տեղեկատվության բաց լինելն է նպաստել, որ պատերազմը տանուլ տանք: Նույնիսկ ծիծաղել է, սա է իր նրանց տրամաբանությունը: Դրա փոխարեն պետք է նստեին ու խորքային ուսումնասիրություն անեին, վերլուծեին ու հասկանային, թե ինչ թերություններ են եղել, ինչ հնարավորություններ են բաց թողնվել, մասնագետների հետ քննարկումներ էր պետք անցկացնել ու խորհուրդներ հարցնել: Դե ես էլ առաջարկում եմ՝ գնացեք ձեր ամբողջ կայքը փակեք, որ մենք ապահով ապրենք»,- ասում է Դոյդոյանը:

ԻԱԿ ղեկավարի խոսքով, լրատվամիջոցներն, քաղաքացիական հասարակությունը պետք է դիմադրություն ցույց տան այս նախաձեռնությանը. «Պետք է կոչ անենք, որ բոլոր շահագրգիռ մարդիկ մուտք գործեն e-draft համակարգ, դեմ քվեարկեն ու մեկնաբանություններ թողնեն հանրային հարթակում, որ դրանք անընդունելի և խիստ վնասակար նախագծեր են: Փորձենք միացյալ ուժերով և հանրային դիմադրության միջոցով արգելափակենք այս նախագիծը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում