Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:42 22-12-2023

Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ եք անում, որ նորից նախագիծը հետաձգում եք. Սուքիասյանը՝ ԲՏԱ փոխնախարարին

ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանին։

​​​​«Մեր նպատակը բարձր որակավորում ունեցող մասնագետներին Հայաստան ներգրավելն է, մենք խնդրում էինք, որ դա թիրախային լիներ։ Որպեսզի ՀՀ-ում շինարարությունը զարգանա, այդ մասնագետներին կարող էիք կապել իրենց բնակարանային վարձերի հետ։

Սա շատ լուրջ ու կարևոր հարց է, հիմա դուք նորից բերում եք, ինչ-որ մաս պետք է զիջենք իրենց, այլ ոչ թե լուծենք թիրախային այն խնդիրը, որ մնացած երկրների հետ ավելի մրցունակ լինենք։ Ես ուզում եմ մի հատ հասկանամ, ինչ եք ուզում անեք»,- ասաց Սուքիասյանը։


Ի պատասխան փոխնախարարը նշեց․

«Այս տարվա ընթացքում հնարավորություն ենք ունեցել քննարկելու չորս տարբեր նախագծեր, այս տարվա ընթացքում հավաքած փորձը, որ մենք արդեն ունենք և գույքագրել ենք, մեզ հնարավորություն է տալիս այդ հարցին ավելի գլոբալ ու թիրախային մոտենալու։ Մենք չուզեցինք ուղղակի ժամկետների մեջ տեղավորվելու համար օրենքի նախագիծ մշակել, որը չի ուենա այդ թիրախային մոտեցումը»։

Արձագանքելով՝ պատգամավորը նշեց, որ չպետք է առաջնորդվել ընկերություններով։

«Մեզ պետք են բարձր որակավորրում ունեցող մասնագետներ, ընկերությունները թող մրցակցեն իրար հետ, այդ մասնագետների համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում