Ավելին 5 տարի առաջ - 21:42 05-07-2021

Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ թողնում է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Գործարար Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ Amazon-ի գործադիր տնօրենի լիազորությունները փոխանցում է Էնդրյու Ջեսիի, որը նախկինում ղեկավարում էր Amazon Web Services-ը:

Ջեֆ Բեզոսը դարձել է նորագույն պատմության մեջ առաջին գործարարը, ում կարողությունը գերազանցել է 200 միլիարդ դոլարը: 2017 թվականից ի վեր նա գլխավորում է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ 2021-ի հունվարին ընդամենը կարճ ժամանակով զիջելով առաջին հորիզոնականը Իլոն Մասկին:

Բեզոսը պլանավորում է ավելի շատ ժամանակ հատկացնել իր մյուս նախագծերին, այդ թվում ՝ Blue Origin ավիատիեզերական ընկերությանը, ինչպես նաև պատրաստվել բազմակի օգտագործման մարդատար տիեզերանավով թռիչքի դեպի տիեզերք: Amazon-ում նա կմնա խորհրդի նախագահ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին