Արտաքին 1 տարի առաջ - 17:19 19-02-2025

Ջեֆ Բեզոսը կարող է բանտում հայտնվել երեխաներին դանակներ վաճառելու համար

Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը կարող է բանտում հայտնվել երեխաներին դանակներ վաճառելու համար, գրում է The Telegraph-ը` հղում անելով Միացյալ Թագավորության ՆԳՆ-ին։

Թերթի տվյալներով՝ ձեռնարկատերերին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, եթե նրանք թույլ տան դանակներ վաճառել երեխաներին՝ լեյբորիստական կառավարության օրենսդրական նոր միջոցների համաձայն: Օրենսդրության փոփոխությունները կապված են 2024 թվականին Սաութպորտում երեք աղջիկների սպանության հետ, որը կատարել է ռուանդացի 17-ամյա Աքսել Ռուդակուբանան: Սպանության գործիքը՝ դանակը, նա ձեռք է բերել Amazon-ից՝ կեղծելով նույնականացման կտրոնը։ Հանցագործը ծրագրային ապահովման միջոցով շրջանցել է ինտերնետ-խանութում անձի երկփուլ ստուգումը՝ գաղտնագրելով իր անձնական տվյալները և թաքցնելով օգտագործվող ինտերնետային հասցեն:

ՆԳՆ-ն կքննարկի նաև դանակ վաճառող բոլոր առցանց խանութների համար գրանցման սխեմայի ներդրման նպատակահարմարությունը՝ անպատասխանատու վաճառողներին վերացնելու նպատակով:

2024 թվականի սեպտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել 20 սմ-ից ավելի սայրի երկարությամբ մաչետե և էկզոտիկ դանակներ (այսպես կոչված՝ «դանակներ զոմբիների դեմ») կրելու արգելքը։ Սամուրայի թրերին ապագայում նույն ճակատագիրն է սպասվում։

Օրենսդրական փոփոխությունները ստացել են «Ռոնանի օրենք» անվանումը՝ ի հիշատակ 16-ամյա Ռոնան Քանդայի, որին 2022 թվականին իր տան մոտ սպանել էին երկու դեռահասներ առցանց հարթակից գնած «նինձա սրով»: Մանրածախ առևտրով զբաղվողները ստիպված կլինեն ոստիկանությանը զեկուցել իրենց հարթակներում դանակների մեծաքանակ կամ կասկածելի թվացող գնումների մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում