Ներքին 5 տարի առաջ - 10:21 05-07-2021

Սահմանադրությունը բացարձակ արժեք է, որի արժևորումը կարևորություն ունի մեր այսօրվա և վաղվա օրվա համար. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ լոռեցիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Սահմանադրությունը մեզ համար բացարձակ արժեք է, որի նշանակության գիտակցումը և արժևորումը կարևորություն ունի մեր այսօրվա և վաղվա օրվա համար:

Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը: Յուրաքանչյուր պետության համար շատ կարևոր է նաև օրինապաշտ և, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացի ունենալը, հետևաբար՝ մեծ ջանքներ են ուղղված այդ գործառույթն իրականացնելու համար:

Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ճանապարհին:

Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է, և Հայաստանի իշխանությունները հասարակության աջակցությամբ շարունակում են իրավական դաշտի բարեփոխումներն ու անկախ դատական համակարգի կայացմանն ուղղված քայլերը, որոնք միտված են մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, իսկ այստեղ բնակվող յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, իրավունքներն ու ազատություններն՝ առավել պաշտպանված:

Մենք ամենքս մեր չափով ու մեր տեղում՝ անկախ տարիքից, զբաղեցրած պաշտոնից, մասնագիտությունից՝ պատասխանատվության բարձր զգացում պետք է ունենանք մեր երկրի ապագայի նկատմամբ, ինչն առավելապես պայմանավորված է նաև օրենքների գերակայության արժևորմամբ:

Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը