Արտաքին 5 տարի առաջ - 17:52 04-07-2021

Թուրքիան սկսում է ռազմական նավ ու անօդաչու թռչող սարքեր կառուցել Ուկրաինայի համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան սկսել է Ուկրաինայի համար կառուցել ժամանակակից կորվետ և Bayraktar անօդաչու թռչող սարքեր: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, երկրի ղեկավարը այս մասին խոսել է Օդեսայի մարզ կատարած այցի ժամանակ։

«Մեր ժամանակակից կորվետի առաջին կորպուսը արդեն տեղադրվել է Թուրքիայում և կավարտվի Ուկրաինայում մինչև 2023 թվականի վերջը», - ասել է Զելենսկին:

Բացի այդ, Ուկրաինայի նախագահն ասել է, որ թուրքական Bayraktar-TV2 հարձակողական անօդաչու թռչող սարքերի շուտափույթ առաքումը պետք է ուժեղացնի Ուկրաինայի ռազմածովային ավիացիան: Ուկրաինացի մասնագետներն արդեն ավարտում են իրենց կառավարման դասընթացները Թուրքիայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացի զինվորականները Դոնբասի վրայով օդ են բարձրացրել Թուրքիայից գնված Bayraktar TB2 հարձակողական անօդաչու թռչող սարք, որն ունակ էր ղեկավարել հակատանկային հրթիռներ և օդային ռումբեր: Անօդաչու թռչող սարքը թռել է Դոնբաս՝ Ուկրաինայի հարավային շրջաններից Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով, որից հետո վերադարձել է տեղակայման վայր:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը