Ավելին 5 տարի առաջ - 23:52 01-07-2021

Թրամփի թիմն առանց հայտարարության նոր սոցիալական ցանց է գործարկել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թիմն այսօր՝ հուլիսի 1-ին, գործարկել է Gettr կոչվող նոր սոցիալական ցանցը՝ առանց որևէ նախնական հայտարարության: Այդ մասին հայտնում է Politico-ն:

Նոր ինտերնետային պլատֆորմի նկարագրության մեջ ասվում է, որ դրա առաքելությունն է «պայքարել մշակույթի վերացման դեմ», նպաստել «ողջախոհությանը», «պաշտպանել խոսքի ազատությունը», ինչպես նաև պայքարել «սոցիալական ցանցերում մենաշնորհների դեմ և ստեղծել գաղափարների իրական շուկա»: Նախագահության ընթացքում Թրամփի նախկին ավագ խորհրդական Jեյսոն Միլլերը ղեկավարում է Gettr-ի զարգացումը:

Հրապարակման համաձայն՝ հավելվածը շատ նման է Twitter-ին: Դեռ հայտնի չէ ՝ Թրամփն իր համար հաշվեհամար կստեղծի՞ Gettr- ում, այնուամենայնիվ, ինչպես սպասվում էր, այս ծառայությունը պետք է դառնա այն հարթակը, որտեղ Ամերիկայի նախկին նախագահը առցանց կապվելու է իր կողմնակիցների հետ:

Մայիսին Թրամփը կտրուկ քննադատել էր Facebook-ի, Twitter-ի և Google-ի կողմից սոցիալական լրատվամիջոցների իր հաշիվների արգելափակումը` անվանելով դա «բացարձակ ամոթ» և «նվաստացում» Միացյալ Նահանգների համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում