Արտաքին 5 տարի առաջ - 13:35 26-06-2021

Բրազիլիայի դատարանը պետության նկատմամբ տուգանք է սահմանել նախագահի սեքսիզմի համար

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի դաշնային դատարանը տուգանել է երկիրը նախագահ Ժաիր Բոլսոնարոյի և մի քանի այլ պաշտոնյաների կողմից սեքսիստական ​​արտահայտությունների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սեքսիստական ​​կատակներն ու ատելի մեկնաբանությունները ցույց են տալիս Բոլսոնարոյի և նրա թիմի անդամների կողմից կանանց անտեսումն ու անհարգալից վերաբերմունքը և հարձակում են կանանց երաշխավորված իրավունքների դեմ»,- հայտարարել է Բրազիլիայի գլխավոր դատախազությունը:

Սեքսիստական արտահայտություններ են արել մասնավորապես էկոնոմիկայի նախարար Պաուլո Գեդեսը, Բրազիլիայի նախկին արտգործնախարար Էռնեստ Արաուջը, Կանանց, ընտանիքի և մարդու իրավունքների նախարար Դամարես Ալվեսը:

Անձամբ երկրի նախագահը դատապարտվել է Բրազիլիան «կույսի հետ համեմատելու համար, որին տենչում է յուրաքանչյուր անցորդ»:

Դատավարության արդյունքում պետությանը հարկադրվել է 10 միլիոն ռեալ հատկացնել սեքսիզմի դեմ տեղեկատվական արշավի համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում