Ներքին 5 տարի առաջ - 10:41 26-06-2021

Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ

Հունիսի 26-ին՝ ժամը 00։01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բաժանարար արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը (Ն․ Չ․, ծնված 1989 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները Ս. Գ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները նաև ավտոմեքենայի վրայից հեռացրել են արգելապատնեշը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից