Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 16:14 22-06-2021

Որովայնամիտ ու բութ դեմքեր և անթիվ դատարկ որովայններ․ Ռ․ Հախվերդյանը՝ խորհրդարանական նոր ուժերի մասին

Խորհրդարանական ընտրությունների և խորհրդարան անցած ուժերի մասին Օրագիր.news-ը զրուցել է երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանի հետ։

Ըստ Ռ․ Հախվերդյանի՝ սա առաջին դեպքն է, երբ մեր ժողովրդի բնազդն իրեն չի խաբել․ «Մարդիկ իրենց ձայնը տվեցին ոչ թե թալանչուն ու մարդասպանին, այլ մարդու, որին շրջափակել էին, պատահածի ամբողջ մեղքը կապել նրա վզին։ Բայց մենք քաջ գիտենք, որ դա այդպես չէ»։

«Մեզ դավաճանել են մեր ճարպակալած, օլիգարխ գեներալները, որոնք ճարպակալեցին հենց այս 30 տարիների ընթացքում»,- ասաց երգահանը։

Խոսելով խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքի ղեկավարի մասին՝ նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ամոթ չունի, քանի որ այսքան սպանություններից ու կողոպուտից հետո համարձակվում է ժողովրդի առջև երևալ և պաստառների վրա իր դեմքը ցույց տալ․ «Նա մտածում էր, թե այս ժողովուրդը լրիվ ոչխար է, իրեն հիմնականում ոչխարներն են ձայն տվել»։
Այն հարցին, թե ինչով էր պայմանավորված «Հայաստան» դաշինքի հավաքած ձայների քանակը, նա պատասխանեց՝ փողը գիտի։

«Ժողովրդի մեջ ոչ միայն լուրեր են պտտվում, այլև փաստեր կան։ Մարդիկ կան, որոնք ասում են, որ այսինչ գյուղում 40.000 ու ավելի գումար է բաժանվել»,- ասաց Ռ․ Հախվերդյանը։

Նա նշեց, թե խոսում են՝ իբր Ռ․ Քոչարյանի տղան օդանավակայանում փող բաժանելու գործը հանձն առած մարդու վրա բղավել է և ասել, որ իր տված փողերը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն։

Ռ․ Հախվերդյանը փաստեց, որ ԱԺ-ում անպայման լինելու է ռուսական ուժի ազդեցություն։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքին՝ երգիչն Արթուր Վանեցյանին անվանեց գառնուկի աչքերով չեկիստ, որն անպայման պետք է ծառայի Մոսկվային։

Խոսելով Տարոն Մարգարյանի մասին՝ վերջինս ասաց, որ նա որովայնամիտ երևույթ է․ «Որովայնամիտ ու բութ դեմքեր և անթիվ դատարկ որովայններ»։

Հարցին, թե ինչի պատճառով խորհրդարանում ստեղծվեց այս պատկերը, երգահանը պատասխանեց, որ այս ամենը սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանից. «Սրանք Լևոնից ծնված, Լևոնի ապօրինի զավակներն են. ինքը բերեց այդ երկու թյուրիմացություններին՝ Սերժիկ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, ու քանի որ նա բերեց, թող նա էլ պատասխան տա: Ա՛յ անասուն, ինչո՞ւ ես դու սրանց բերել, ինչո՞վ է հիմնավորվում նրանց այստեղ գտնվելը»։

Խոսքը եզրափակելով՝ վերջինս ուրախությամբ հույս հայտնեց, որ գոնե հիմա Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի՝ պետբյուջեից թալանած գումարները վերադարձնելու իր խոստումները պետք է իրագործի։




Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին