Արտաքին 5 տարի առաջ - 15:28 22-06-2021

Պատերազմում պարտվածը հաղթել է ընտրություններում. Spiegel

Գերմանական հայտնի Spiegel լրատվամիջոցը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարնական վերջին ընտրություններին՝ փորձելով բացատրել Նիկոլ Փաշինյանի հաղթանակի ֆենոմենը:

Կայքը նախ անդրադառանում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հեղափոխությանը, որը, կայք բնորոշմամբ, հրաշքի էր նման:

«Այս կիրակի Փաշինյանը կարողացավ ևս մեկ հրաշք իրագործել. նրա գլխավորած կուսակցությունը ձայների մեծամասնությամբ կրկին հաղթեց խորհրդարանական ընտրություններում, թեպետ երկիրն իր ղեկավարության ներքո ծանրագույն պարտություն էր կրել Ադրբեջանի դեմ պատերազմում»,-գրում է Spiegel-ը:

Կայքը նկատում է, որ հենց այդ պարտությունն էլ, ըստ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, պետք է օգներ հաղթել ընտրություններում:

Մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը. Նիկոլ Փաշինյանն այնքան վստահ հաղթանակ տարավ, որ նույնիսկ պարտվող կողմն ընտրությունների արդյունքները չի վիճարկում, թեպետ այդ մասին հայտարարել էր:

Կայքը փորձում է պարզել, թե ո՞րն է Փաշինյանի հաղթանակի գրավականը, ինչպե՞ս է ստացվում, որ նա անգամ երկրի համար այդպիսի ձախողումներ գրանցելուց հետո հաղթանակ է արձանագրում ընտրություններում:

«Գաղտնիքը ոչ թե Փաշինյանի, այլ նրա հակառակորդների մեջ է»,-գրում է կայքն ու անդրադառնում Ռոբերտ Քոչարյանի կենսագրությանը:

Ի տարբերություն Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանը սերում է Ղարաբաղից, 1990-ականների սկզբին Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոս է: Այդ ժամանակ հիմնականում հայաբնակ Լեռնային Ղարբաղը բաժանվել էր Ադրբեջանից:

Հայկական կողմն այնպիսի հաջողություններ էր գրանցել պատերազմում, որ նվաճել էր նաև Լեռնային Ղարաբաղի շրջակայքում գտնվող տարածքը, վերածելով այն մեծ բուֆերային գոտու, մինչդեռ Փաշինյանն անգամ բանակում չի ծառայել:

Բայց Քոչարյանը մարմնավորում է ոչ միայն հայ ժողովրդի հաղթանակը, այլ նաև այդ հաղթանակի աղետալի հետևանքները՝ պաշտոնական Երևանի վարած քաղաքականության պատճառով:

Երբ 2008-ին Քոչարյանը ստիպված եղավ լքել նախագահի պաշտոնը, որպես իր իրավահաջորդ նշանակեց մտերիմ գործընկերոջը՝ ճնշելով բողոքի ցույցերն ու բռնություն կիրառելով ցուցարարների նկատմամբ: Բախումների արդյունքում տասը մարդ մահացավ, ինչը մեծ թիվ է փոքր Հայաստանի համար:

Այդ պատճառով շատ հայեր Քոչարյանին ատում են մինչ օրս:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Spiegl-ին տված հարցազրույցում նշում է, որ շատերը դեմ էին Փաշինյանին, բայց պատրաստ չէին քվեարկելու Քոչարյանի օգտին, այդ պատճառով կամ ընտրությունների չեն մասնակցել, կամ էլ քվեարկել են այնպիսի կուսակցությունների օգտին, որոնք վերջում պառլամենտ չեն մտել:

Քաղաքագետը նաև նշում է, որ թեպետ 2018-ի խաղաղ հեղափոխությունը Փաշինյանն իրականացրել է միջին խավի երիտասարդների աջակցությամբ, այսօր նա հիմնականում ապավինում է մարզի բնակիչների աջակցությանը:

«Նրա ոճը, լեզուն, նպատակային լսարանը փոխվել են»,-արձանագրում է Իսկանդարյանը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից