Արտաքին 5 տարի առաջ - 21:32 21-06-2021

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի դեմ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է Բելառուսի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների և իրավաբանական անձանց՝ ի համերաշխություն իր դաշնակիցներին: Այդ մասին գրում է Reuters-ը:

«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ին, Կանադային և ԵՄ-ին զուգահեռ, բելառուսական ռեժիմին կողմնակից 7 ֆիզիկական և 1 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել` ի պատասխան լրագրող Ռոման Պրոտասևիչի և Սոֆիա Սապիեգայի կալանավորմանը», - ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Բացի այդ, Մեծ Բրիտանիան ցուցակում ներառել է ևս 4 ֆիզիկական և մեկ իրավաբանական անձի՝ «ի պատասխան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա վարչակարգի կողմից Բելառուսում ժողովրդավարության և մարդու իրավունքների շարունակական ճնշմանը»,- շեշտում է ԱԳՆ-ն:

Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի ներդրման մասին:

Մայիսի 23-ին, բելառուսական իշխանությունների պնդմամբ, իտալական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր ուղևորվում, արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Իրավապահ մարմինները ձերբակալել են NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին, որն ինքնաթիռում էր: Նրա ընկերուհին՝ ռուս կին Սոֆյա Սապեգան նույնպես բերման է ենթարկվել, որից հետո նրան երկու ամսով ձերբակալել են Բելառուսում:

Միջադեպը միջազգային սկանդալի պատճառ է դարձել: ԵՄ անդամ 27 երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել բելառուսական ավիաընկերությունների դեմ պատժամիջոցների հարցում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը