Արտաքին 5 տարի առաջ - 19:12 19-06-2021

Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սև ծովում ռազմածովային ուժերի փոխգործակցության ամրապնդման հարցը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում կայացած Դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որտեղ քննարկվել է Սև ծովում երկու երկրների նավատորմի միջև համագործակցության ընդլայնման հարցը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Նախարարները առանձին քննարկել են Ուկրաինայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև ընդլայնված համագործակցության հնարավորությունները, ինչը կօգնի իրականացնել ՆԱՏՕ-ի ստանդարտները Ուկրաինայի ռազմածովային ուժերում, բարձրացնել նրանց պաշտպանունակությունն ու համատեղելիությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ», - ասված է հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ դիվանագետները քննարկել են նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի նախագահությամբ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 10-րդ նիստի նախապատրաստական ​​աշխատանքները, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների համատեղ հանդիպումը:

Չավուշօղլուն ընդունել է ուկրաինական կողմի՝ այս աշնանը Կիև այցելելու հրավերը` քննարկելու «ուկրաինա-թուրքական ռազմավարական հարաբերությունների ողջ շրջանակը»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի