Արտաքին 5 տարի առաջ - 14:51 19-06-2021

Գիտնականները Դարվինի տեսության մեջ անճշտություն են գտել

Հունգարիայի Պանոնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ, Անդրես Լիկերի գլխավորությամբ, անճշտություն են գտել Չարլզ Դարվինի տեսության մեջ: Խոսքը սեռական ընտրության մասին է, փոխանցում է The Conversation-ը:

Բրիտանացի հետազոտող Չարլզ Դարվինը իր բնական ընտրության վերաբերյալ տեսության շրջանակներում ենթադրել է, որ եթե արուն զույգ ընտրելու համար քիչ էգ ունի, ապա նա ավելի շատ կձգտի նվաճել նրանց համակրանքը: Այս մրցակցությունը կխթանի սեռական ընտրությունը և ժամանակի ընթացքում կանդրադառնա, այդ թվում նաև՝ եղջյուրների մեծության վրա:

Արդյունքում հունգարացի մասնագետները, ուսումնասիրելով սողունների, կաթնասունների և թռչունների 462 տարբեր տեսակներ, պարզել են, որ սեռական ընտրությունն առավել արտահայտված է ոչ թե այն ժամանակ, երբ պոտենցիալ զուգընկերները քիչ են, այլ այն ժամանակ, երբ նրանք շատ են:

Նշվել է, որ էգերը ավելի երկար են ապրում արուներից, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ դրանք ավելի շատ են:

Արդյունքում նոր գիտական ​​աշխատանքից հետևում է, որ ավելի հզոր արուն ստանում է ամեն ինչ և չի բավարարվում քչով, ինչպես Դարվինն էր պնդում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է