Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:29 18-06-2021

Ես իմ որոշումն արդեն կայացրել եմ․ Վլադիմիր Գասպարյան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, իսկ իմ նախկին ենթականերին հայրաբար հորդորում եմ, եթե կուզեք՝ ուղիղ հրահանգ եմ տալիս՝ հունիսի 20-ին անպայման գնալ ընտրությունների:

Եթե ուզում եք, որ քրեածին իրավիճակը երկրում վերադառնա կառավարելի հուն, փողոցներում առաջվա պես անվտանգ լինի, հանցագործության աճը կասեցվի, վերանա իրավական ամենաթողությունը, ոստիկանությունը վերսկսի իրականացնել իր իրական գործառույթները՝ կիրակի օրն անպայման գնացեք ընտրատեղամաս և քվեարկեք «Պատիվ ունեմ» կամ «Հայաստան» դաշինքներից որևէ մեկի օգտին:

Կոնկրետ ինձ համար շատ դժվար է ընտրություն կայացնել, քանի որ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների հետ էլ պատիվ եմ ունեցել ծառայելու: Եվ՛ «Պատիվ ունեմ», և՛ «Հայաստան» դաշինքներում ունեմ ընկերներ, հարազատներ, երկու դաշինքների ցուցակներում էլ կան շատ արժանավոր, պրոֆեսիոնալ մարդիկ, և այս առումով ինձ համար կրկնակի բարդ է ընտրել: Բայց ես իմ որոշումն արդեն կայացրել եմ, և քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:

Միասին կրկին ոտքի ենք կանգնեցնելու ոստիկանության համակարգը և պետությունը:

Պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը:

Գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյան»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին