Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:15 18-06-2021

Լիտվայում քննարկվում է Բելառուսի հետ սահմանին ցանկապատի տեղադրումը

Լիտվայի ՆԳՆ-ն և այլ գերատեսչությունները քննարկում են անօրինական միգրացիայի աճի պատճառով Բելառուսի հետ սահմանին ցանկապատի կառուցման հարցը: Այս մասին հաղորդում է Delfi-ն՝ հղում կատարելով Լիտվայի ՆԳՆ ղեկավար Ագնե Բիլոտայտեին հինգշաբթի՝ հունիսի 17-ին: «Մենք քննարկում ենք այս հարցը, ուսումնասիրում ֆիզիկական ցանկապատի տեղադրման հնարավորությունը: Եվ դա, ըստ ամենայնի, կարժենա 15 միլիոն»,- ասել է Բիլոտայտեն:

Քննարկվում են տարբեր տարբերակներ մեկ ցանկապատ, կրկնակի ցանկապատ՝ փշալարերով կամ տագնապի ազդանշանով: Սակայն բնական ռելիեֆի պատճառով հնարավոր չի լինի ցանկապատ տեղադրել ամբողջ սահմանի երկայնքով:

Այս պահին սահմանի 78 կմ հատվածում արդեն տեղադրվել է 678.8 կմ երկարությամբ ցանկապատ: Սահմանի մոտ 92.5 կմ-ը ջրամբարներ են, ուստի այդտեղ հնարավոր չէ ցանկապատ տեղադրել, այն կարող է տեղադրվել ևս 508 կմ տարածքում: Նախնական գնահատականներով, ցանկապատի մեկ կիլոմետրը կարժենա մոտ 30 հազար եվրո:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին