Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:55 17-06-2021

«ՀայՓոստի» վերաբրենդավորված առաջին բաժանմունքները՝ Երևանում

«ՀայՓոստ» ընկերությունը վերաբրենդավորման գործընթացի նոր փուլով իրականացնում է մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման և վերաբրենդավորման գործընթացը Երևան քաղաքում:

Հունիսի 17-ին Երևանում բացվեց երկու փոստային բաժանմունք. փոստային դասիչ՝ 0028, հասցե՝ Կիևյան 4, և 0019, հասցե՝ Բաղրամյան 23: ՀայՓոստի բաժանմունքներն ունեն մի շարք նորարարություններ.

հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, օնլայն հերթագրման Earlyone համակարգ, բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը:

Ինչպես նշեց «ՀայՓոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը․ ««ՀայՓոստը» կառուցվող մեծ էկոհամակարգ է և հոլդինգ՝ իր լոգիստիկ և ֆինանսական ծառայություններով, նորարար և տեխնոլոգիական լուծումներով: ՀայՓոստի վերաբրենդավորման առաջին փուլով մեկնարկում ենք Երևան քաղաքում փոստային բաժանմունքների վերապրոֆիլավորման և վերաբրենդավորման գործընթացը: Մեր նորաբաց բաժանմունքները տեխնիկապես հագեցված և ժամանակակից ստանդարտներին համապատասխան են: Մինչև տարեվերջ մեր քաղաքացիները կտեսնեն նոր, ժամանակակից փոստային բաժանմունքներ Երևան քաղաքում, այնուհետև՝ ՀՀ մարզերում»:

Փոստային բաժանմունքների ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանը նշեց. ««ՀայՓոստը» վերափոխման ճանապարհին է, և զարգացման ռազմավարությունով նպատակ ունենք սկիզբ դնել նոր ծառայությունների, սպասարկման նոր ստանդարտների և առաջադեմ լուծումների մատուցմանը: «ՀայՓոստն» ունի ՀՀ-ում ամենամեծ ցանցը, որը հաճախորդի համար կդառնա առավել հարմարավետ, նորարար և տեխնիկապես հագեցված»:

«ՀայՓոստի» տեսլականն է. որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր դառնալ Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում հուսալի և ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական և պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին