Արտաքին 5 տարի առաջ - 20:22 17-06-2021

Հայտնի է դարձել, թե «Գազպրոմը» որքան է վաստակում Չինաստանում

Անցյալ տարի ռուսական «Գազպրոմը» Power of Siberia գազատարով Չինաստան է մղել 44,3 միլիարդ ռուբլի արժողությամբ 4,1 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը:

Նշվում է, որ գազի միջին գինը հազար խորանարդ մետրի համար մոտ 150,2 դոլար է:

Այն ավելի էժան է, քան մյուս խոշոր մատակարարների սահմանած գները, բայց ավելի թանկ է, քան եվրոպական պայմանագրերով նախատեսված գազի միջին գինը: «Գազպրոմը» ոչ ԱՊՀ երկրներին գազ է մատակարարել` հազար խորանարդ մետրի դիմաց պահանջելով միջին հաշվով 143 դոլար:

Power of Siberia գազատարով միջոցով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը նախատեսված է 30 տարի ժամկետով: Ենթադրվում է, որ ընկերությունը տարեկան կտրամադրի 38 միլիարդ խորանարդ մետր, սակայն «Գազպրոմը» նման ցուցանիշների կհասնի միայն 2024 թվականին:

Ավելի վաղ «Գազպրոմը» հաշվարկել էր Ուկրաինան շրջանցող գազատարներով գազի տարանցման օգուտները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում