Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:29 17-06-2021

Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ

Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ։ ՀՀ Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը` նշելով, որ փոփոխությունը բխում է դատական բարեփոխումների ծրագրից։

«Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է»,– ասաց փոխնախարարը։

Նա նաև հայտնեց, որ մասնագիտացված Վճռաբեկ ու Գերագույն դատարանների կարգն այսօր գործում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած ու զարգացող երկրներում։

Վճռաբեկ դատարանների կազմում առանձին վարչական պալատներ են գործում Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում, իսկ Գերմանիայի Հանրապետությունում, Ավստրիայի Հանրապետությունում, Շվեդիայի Թագավորությունում, Լիտվայի Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում գործում են վարչական գործերով առանձին վճռաբեկ (գերագույն) դատարաններ:

«Օրենքն ԱԺ–ի կողմից ընդունվելուց հետո ստեղծվող նոր պալատի դատավորների համալրումը նախատեսում ենք իրականացնել 1-2 ամսվա ընթացքում»,– ասաց Գրիգորյանը։

Նախատեսվող ծախսը հաշվարկվել է տարեկան 34.9 մլն դրամ, որը կհատկացվի արդեն 2022թ–ի բյուջեով։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ