Արտաքին 5 տարի առաջ - 23:00 16-06-2021

Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Ռուսաստանում «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքի հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում բարձրացրել է Ռուսաստանում «Ազատություն» /«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատանքի հարցը:

Այս մասին Պուտինը հայտարարել է գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում: Ըստ նրա՝ ամերիկյան ԶԼՄ-ների` Ռուսաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» ցուցակում ընդգրելու փաստը «ամբողջովին չի համապատասխանում Ռուսաստանի օրենսդրության պահանջներին»: ՌԴ նախագահի խոսքով ՝ «օտարերկրյա գործակալների» շարքին ավելացել են «Ազատություն» ռադիոկայանը և այլ լրատվամիջոցներ՝ ԱՄՆ-ում RT հեռուստաընկերության՝ օտարերկրյա գործակալ հայտարարվելուց հետո: Պուտինն ասել է, որ «ԱԳՆ-ի միջոցով» Ռուսաստանում «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքի շուրջ իրավիճակը «կբարելավվի», բայց չի նշել, թե կոնկրետ ինչ նկատի ունի: Ամերիկյան կողմից զրույցի այս հատվածի մեկնաբանման վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան:

«Ազատություն» ռադիոկայանի և վերջինիս մեդիա կորպորացիայի այլ նախագծերի աշխատակիցները հավատարմագրված են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, սակայն խմբագրության միջև հարաբերություններում սահմանափակող միջոցներ ձեռնարկվում են այլ պետական ​​մարմինների կողմից: «Ազատություն» ռադիոկայանը ներառված է Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության «օտարերկրյա գործակալների» ցուցակում: 2021-ի հունվար-մայիս ամիսներին Կապի, տեղեկատվական տեխնոլոգիայի և զանգվածային լրատվության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը կազմել և դատարան է ուղարկել 520 արձանագրություն «Ազատություն» ռադիոկայանի նախագծերի կողմից լրագրողական հրապարակման կանոնների խախտման վերաբերյալ (այս հրամանը, ըստ մեդիա կազմակերպության, խախտում է Ռուսաստանի մի շարք օրենքներ): Առաջին ատյանի դատարանների կողմից մինչ օրս կայացված գրեթե երեք հարյուր որոշումների համար տույժերի ընդհանուր չափը գերազանցում է 140 միլիոն ռուբլին:

Լրատվական կորպորացիան կբողոքարկի տուգանքների կիրառումը՝ հիմնավորելով իր դիրքորոշումը Ռուսաստանի իշխանությունների կողմից ԶԼՄ-ների գործունեության մասին օրենքների բազմաթիվ խախտումներով, բայց դատարաններն արդեն մերժել են «Ազատություն» ռադիոկայանի ՍՊԸ-ի ներկայացրած ավելի քան 150 բողոքարկումները: Դատական ​​կարգադրիչների ծառայությունը հարուցել է կատարողական վարույթ՝ դատարանի մի քանի տասնյակ որոշումների վերաբերյալ․ «Ազատություն» ռադիոկայանի ՍՊԸ-ի բանկային հաշիվներն արգելափակված են:

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը բազմիցս հայտարարել է, որ ԶԼՄ-ները վճռականորեն շարունակելու են աշխատել Ռուսաստանում։ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրական անկախությունը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի դրամաշնորհներով, պաշտպանված է իր կանոնադրությամբ, որն արգելում է ցանկացած քաղաքական միջամտություն լրագրողների գործունեությանը, որոնք «ոչ մի կառավարության գործակալ չեն»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի