Ավելին 5 տարի առաջ - 15:05 16-06-2021

Բայդենը հարմար պաշտոն է գտել «Հրաշք Հուդզոնի վրա» հեղինակի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օդաչու, «Հրաշք Հուդզոնի վրա» գրքի հեղինակ Չեսլի «Սալի» Սալենբերգերին նշանակել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ԻԿԱՕ) մշտական ​​ներկայացուցիչ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը: 2009-ի հունվարի 15-ին A320- ի հրամանատար Չեսլի «Սալի» Սալլենբերգը հաջողությամբ վայրէջք կատարեց Նյու Յորքի Հուդզոն գետի վրա, այն բանից հետո, երբ երկու շարժիչները ձախողվեցին՝ բախվելով սագերի երամին:

155 ուղևորներից ոչ ոք չմահացավ: Լրագրողները միջադեպը սկսեցին անվանել«Հրաշք Հուդզոնի վրա», իսկ Սալենբերգը հետագայում գրեց համանուն գիրք, որի մոտիվներով ռեժիսոր Քլինթ Իսթվուդը գեղարվեստական ֆիլմ նկարահանեց: Չեսլի Սալենբերգերը ԱՄՆ ավիաուղիների օդաչու-հրահանգիչ է, ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային գործակալության անվտանգության և պատահարների հետաքննության հարցերով փորձագետ, քաղաքացիական ավիաուղիների օդաչուների միջազգային ասոցիացիայի նախագահ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը