Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 14:31 16-06-2021

Ուսումնական հաստատությունների որևէ աշխատողի, ներառյալ տնօրենին, արգելվում է մարդկանց ներգրավել նախընտրական քարոզչության մեջ. իրավագետ

Համացանցում վերջերս մի շարք տեսանյութեր հայտնվեցին, որտեղ հստակ երևում է, որ դպրոցի տնօրենները դասից ազատել են աշակերտներին և ուսուցիչներին նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար: Թեմայի շուրջ Օրագիր. news-ը խոսել է իրավագետ Տիրայր Վարդազարյանի հետ:

- Արդյո՞ք տնօրենների կողմից նմանօրինակ վարքի դրսևորումն օրենքի խախտում չէ, ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում դրա համար:

- Բազմիցս նշվել է, որ ուսումնական հաստատությունների որևէ աշխատողի, ներառյալ տնօրենին արգելվում է մարդկանց ներգրավել նախընտրական քարոզչության, ինչը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածով։ Արգելվում է նաև ուսումնական հաստատությունում քաղաքական գործունեությունը կամ քարոզչությունը։ Այսինքն՝ տնօրենը խախտել է տվյալ արգելքները, ինչի համար կարող են կիրառվել պատասխանատվության մի քանի միջոցներ. առաջինը՝ առկա են մի քանի հոդվածներ, որոնցով նկարագրված արարքն ուսուցիչների և տնօրենի համար կարող է առաջացնել քրեական, ինչպես նաև կարգապահական պատասխանատվություն։

Տնօրենն ի պաշտոնե պարտավոր էր ոչ միայն արգելել ուսուցիչներին և աշակերտներին մասնակցելու նախընտրական քարոզչության, այլև այդպիսի միջոցառումներին մասնակցող ուսուցիչների նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց ընդհուպ հեռացում։ Տնօրենի նկատմամբ այդպիսի կարգապահական պատասխանատվություն ևս պետք է կիրառվի։

Բացի դրանից՝ տնօրենի և ուսուցիչների համար պետք է կիրառվի նյութական պատասխանատվություն։ Այն բոլոր դասաժամերի համար, երբ ուսուցիչը և տնօրենն աշխատավարձ են ստացել, սակայն փաստացի չեն աշխատել, օրինական չէ։ Այդ գումարները պետք է հետ գանձվեն գումարը ստացողներից։ Տնօրենի դեմ կարող է ներկայացվել նաև վնասի հատուցման հայց։ Ուսուցիչը պարտավոր է բարեխիղճ տնօրինել իրեն վստահված պետական բյուջեի միջոցները։

Եթե փաստացի չաշխատած աշխատողներին վճարվում է աշխատավարձ, ապա տնօրենը պետք է գիտակցի, որ ինքը պարտավոր կլինի այդ գումարներն իր սեփական միջոցների հաշվին հետագայում վճարելու, քանի որ դրանով վնաս է պատճառել պետական բյուջեին։

- Իսկ ի՞նչ է նախատեսում օրենքն այն դեպքում, երբ առկա են հստակ ապացույցներ, որ սպառնալիքի ներքո կառույցի աշխատակցին տանում են քարոզարշավի:

-Արգելվում է աշխատողի նկատմամբ որևէ ճնշման կամ հարկադրանքի կիրառումը։ Այս փաստն ինքնին օրենսդրության խախտում է։ Արարքի քրեաիրավական որակումը կարող է տրվել հանգամանքների մանրազնին ուսումնասիրության արդյունքում։ Պետք է պարզել, թե կոնկրետ որ հոդվածով պետք է արարքը որակվի։ Միգուցե նաև կիրառվեն մի քանի հոդվածներ։ Տնօրենները պետք է հասկանան, որ աշխատողների նկատմամբ ճնշումները հանգեցնում են նաև աշխատողների արժանապատվության իրավունքի խախտման, ինչը կարող է հանգեցնել աշխատողների կողմից տնօրենի դեմ վնասների հատուցման պահանջ ներկայացնելուն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի