Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:25 15-06-2021

Միմյանց կրակել չի կարելի, օդ՝ կարելի է. DW-ի ծավալուն անդրադարձն ու սահմանագծված հատվածի նկարները

DW- ի լրագրողը ճանապարհ է ընկել դեպի հայ-ադրբեջանական սահմանային դիրքեր, որպեսզի գերմանախոս հանրությանը ներկայացնի, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ավարտից հետո ինչ իրավիճակ է տիրում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանագծում:

Գոյատևման պայքար Կութ գյուղում

Կութ գյուղն ընկած է հայ զինվորականների դիրքերի ճանապարհին:

Այստեղ ավելի շատ հայ զինվոր կա, քան բնակիչ: Գյուղը համարյա ամրոցի է վերածվել՝ ադրբեջանական հավանական հարձակման դեմ:

Գյուղապետարանի աշխատակից Սիմա Չիթչյանը գերամանացի լրագրողին պատմել է, որ գյուղի մարդկանց կյանքը գլխիվայր շուռ է եկել :

Նրա խոսքով, այժմ ադրբեջանցիների կողմից զավթված տարածքում հնարավոր չէ ոչ կենդանիներին արոտավայր տանել, ոչ էլ այնտեղից խոտ բերել, որպեսզի ձմռանը կենդանիները սոված չմնան:

Բնակիչներից մեկն էլ, որը ցանկացել է անուն մնալ, պատմել է, որ, ըստ նոյեմբերի 9-ի համաձայանագրի, պետք է ճանապարհների ապաշրջափակում լիներ, մինչդեռ գործնականում ամբողջությամբ փակ են Գեղարքունիքը Քարվաճառի և Ստեփանակերտի հետ կապող երկու ճանապարհները: Փողոցի մի շարք հատվածներ փակ են բետոնի խոշոր բլոկներով:

Հայերն ասում են, որ ադրբեջանցիները սահմանի այս հատվածն արդեն համարում են սահմանազատված (իրավաբանորեն համաձայնեցված) և գծանշված (ֆիզիկապես նույնականացված):

Զինվորները հետևում են միմյանց, բայց այստեղ զինված բախումներ չկան, փոխարենն արգելափակված ճանապարհներն ազդում են տարածաշրջանի տնտեսության վրա. այլևս չկան ավտոբուսային տուրիստական երթուղիներ դեպի Լեռնային Ղարաբաղ:

Միմյանց կրակել չի կարելի, օդ՝ կարելի է

«Մենք զինվորական ենք և հրաման ունենք՝ այս տարածքում ադրբեջանցիներին չխոչընդոտելու», - գերմանացի լրագրողի հետ զրույցում ասել է մի հայ սպա՝ հաստատելով, որ կրակելու հրաման չկա, և առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Նախազգուշական կրակոցներն օդ թույլատրելի են:

Որտե՞ղ են կանգնած ռուս զինվորականները

Գեղարքունիքի լեռնային տարածքում այսօր դժվար է հասկանալ, թե ով որ տարածքն է վերահսկում:

Այս պահին երկու երկրների միջև գոյություն չունի փոխադարձաբար ճանաչված սահման:

Ըստ հայկական կողմի, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ադրբեջանական զինուժը հետ քաշվի նախնական դիրքեր:

Այդ ընթացքում Երևանը դիմել է Մոսկվա ռազմական օգնություն ստանալու համար:

Չնայած Գեղարքունիքի տարածքում տիրող բարդ իրավիճակին, այստեղ ռուսական զորքեր չկան:

Նրանք պաշտպանական նոր դիրքեր են կահավորել Սյունիքում և Գորիսում: Ավելացվել է նաև ռուս սահմանապահների թիվը:

Այժմ ավելի շատ ռուս զինվորներ են վերահսկում Հայաստանի Սիսիան քաղաքում գտնվող օդանավակայանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ