Արտաքին 5 տարի առաջ - 14:43 14-06-2021

Ջոնսոնը պատասխանել է հարցին՝ Պուտինը մարդասպա՞ն է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովի ժամանակ պատասխանել է CNN-ի թղթակից Կլարիսա Ուորդի հարցին, թե արդյոք նա համամի՞տ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն պնդմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «մարդասպան է»:

«Ես իհարկե կարծում եմ, որ նախագահ Պուտինը կատարել է անթույլատրելի բաներ»,- ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ վստահ է՝ Ռուսաստանի ղեկավարն անձամբ է թույլ տվել օգտագործել Սոլսբերիում «Նովիչոկ» մարտական թունավոր նյութը ընդդեմ նախկին գործակալ Սկրիպալի, ինչը հանգեցրել է տեղի անմեղ բնակչի մահվան:

«Դուք տեսնում եք, թե նա ինչպես է վերաբերվում իր հիմնական ընդդիմախոսին՝ Ալեքսեյ Նավալնուն»,- նշել է Ջոնսոնը՝ ընդգծելով, որ հիմա բանտում «փաստորեն խոշտանգում են»:

Ջոնսոնը նաև ասել է, որ Ժնևի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բավականին կոշտ դիրքորոշում կհայտնի Ռուսաստանի նախագահին, և նա հավանություն է տալիս այդ քայլին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի