Ավելին 5 տարի առաջ - 15:02 13-06-2021

Եղիսաբեթ Երկրորդը նոր շնիկ է նվեր ստացել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նոր շնիկ է նվեր ստացել: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:

Կենդանուն նվիրել են Յորքի դուքս արքայազն Էնդրյուն և նրա դուստրերը՝ Բեատրիսն ու Եվգենիան՝ թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ:

Վեց շաբաթական շնիկի անունը դեռ անհայտ է:

Փետրվարին սատկել էր թագուհու՝ դորգի ցեղատեսակի շունը: Քոթոթի սատկելու պատճառը չի բացահայտվել:

Հունիսի 12-ին Մեծ Բրիտանիայի թագուհին նշել է իր պաշտոնական 95-ամյակը:

Ավանդույթի համաձայն՝ Եղիսաբեթ Երկրորդը երկու անգամ է նշում իր ծննդյան օրը՝ ապրիլի 21-ին և հունիսի երկրորդ շաբաթ օրը, երբ Լոնդոնում տեղի են ունենում շքերթ և հանդիսություններ: Ապրիլի 21-ին թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահվան պատճառով երկրում հրավառությունը չեղարկվել էր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում