Արտաքին 5 տարի առաջ - 11:16 13-06-2021

Բայդենը Մեծ յոթնյակի գագաթնաժողովին խախտել է թագավորական կարգը

Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլլ Բայդենը, G7- ի գագաթնաժողովում խախտել են թագավորական կարգը։ Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Կանոնների համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, պետք է վերջում ժամանեն միջոցառմանը: Բոլոր հյուրերը պետք է հասցնեն տեղում լինել մինչև նրանց ժամանումը: Բացի այդ, միայն թագուհու հեռանալուց հետո կարող են մնացած հյուրերը լքել տարածքը:

Մի քանի րոպե ուշացման պատճառով Ջոն և Ջիլլ Բայդենները ժամանել են ամենավերջում: Այնուամենայնիվ, թագուհին չի հանդիմանել ամերիկացի առաջնորդին. Ջո Բայդենի նախագահ դառնալուց ի վեր սա նրանց առաջին հանդիպումն էր:

Ավելի վաղ Սպիտակ տանը երկու անգամ սխալվել էին Եղիսաբեթ Երկրորդի տիտղոսը նշելիս. Ջեն Փսակին նրան անվանել է «անգլիական թագուհի» ( այս ձևը չի օգտագործվել 1707 թ․ ի վեր):

Իսկ մինչ այդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոլորվել էր G7-ի գագաթնաժողովում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը