Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:31 12-06-2021

Ճամբարակում Նիկոլ Փաշինյանը խոսել է անվտանգության խնդիրների մասին

Հայաստանի Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության հետ կապված խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով միջազգային գործընկերների ներգրավմամբ:

Այս մասին Ճամբարակում բնակիչների հետ հանդիպմանը նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Այս օրերին մենք շատ ակտիվ համագործակցության, քննարկումների մեջ ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, որոնք լայնորեն ներգրավված են: Մենք, ըստ էության, քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ միևնույն ժամանակ ակտիվորեն աշխատում են միջազգային այլ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերների հետ աշխատանքից բացի, իրենք Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը տեսնում են բանակի հզորացմամբ՝ անցում կատարելով պրոֆեսիոնալ բանակի: Բանակում բարեփոխումները ենթադրում են մշտական տեղակայման վայրերի վիճակի լավացում, զենք-զինամթերք, աշխատավարձի բարձրացում և այլն: Նիկոլ Փաշինյանի խոսքով, դրա համար պետք է աշխատել, նպաստել քաղաքացու աշխատանքին, տնտեսության զարգացմանը: Նա ընդգծեց՝ բոլոր խնդիրների լուծումն աշխատանքն է, այն արդյունավետ դարձնելու ուղղությունը կրթությունն է:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի