Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:00 11-06-2021

Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար. Մայր Աթոռն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Դիլիջանում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կեղծ էլիտաներին թույլ չեն տալու վերարտադրվել։

«Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան՝ մինչև էլիտաները, հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տեր չեք, ծառա եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր: Դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք ժողովրդին: Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թուլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան», - հայտարարել է Փաշինյանը։

Մայր Աթոռն արձագանքել է Փաշինյանի զառանցանքներին. «Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար»:

Մայր Աթոռը կոչ է արել զսպվածության և անդրադարձումի իր կողմից թույլ տրվող դատողությունների առնչությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը