Արտաքին 5 տարի առաջ - 10:10 11-06-2021

Նավթը չորս րոպեում էժանացել է 1.5 դոլարով

Brent ապրանքանիշի նավթը չորս րոպեի ընթացքում էժանացել է 1.58 դոլարով, այսինքն՝ 2.17%-ով: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:

Անկումը սկսվել է Մոսկվայի ժամանակով 19:08-ին. մեկ բարելի դիմաց գինն իջել է 72.52 դոլարից մինչև 70.94 դոլար: Գների անկումն սկսվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերացրել է պատժամիջոցներն Իրանի երեք քաղաքացու նկատմամբ: Ներդրողներն այս որոշումն ընկալել են որպես միջուկային գործարքի հավանականության մեծացում, ինչը նշանակում է երկրի հետ նավթի վաճառքի վերսկսում:

Ապա նավթի արժեքն արագ վերադարձել է իր նախկին մակարդակին. Մոսկվայի ժամանակով 20:24-ին Brent-ն արժեր 72.35 դոլար մեկ բարելի դիմաց:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին